Այսօր Իրանում մեկնարկեց դպրոցական նորամուտը
Սեպտեմբեր 23, 2023 09:08 Asia/Tehran
Այսօր Իրանում մեկնարկեց դպրոցական նորամուտի զանգը և Իրանի միլիոնավոր աշակերտների հետ իրանահայ աշակերտ-աշակերտուհիները ևս հաճախել են հայկական կրթօախները:Այս առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանը ,ընկերակցությամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների այցելել է Թեհրանի երկու հայկական դպրոցներ:
Սրբազան հայրը նախ այցելել է Հայկական Բարեգործական Ընդհանուր միության «Ն.Գիւլբենգեյան»տղայոց տարրական դպրոցը ,ապա «Արաքս»հայոց ազգային աղջկանց դպրոցը ,որի 70-ամյակն է այս տարի: Այսօր առավոտյան Թեհրանի հայոց ազգային տղայոց «Նայիրի»դպրոց է այցելել Իսլամական խորհրդարանում Թեհրնաի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը: