Նյու Յորքում կայացել է Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i206512-Նյու_Յորքում_կայացել_է_Իրանի_և_Սաուդյան_Արաբիայի_արտաքին_գործերի_նախարարների_հանդիպումը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նյու Յորք կատարած իր այցի վեցերորդ օրն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2023 06:12 Asia/Tehran
  • Նյու Յորքում կայացել է Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նյու Յորք կատարած իր այցի վեցերորդ օրն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել դեսպանատների վերաբացման և հարաբերությունների նոր փուլ թևակոխելու երկու երկրների վճռականության շրջանակում Թեհրանում և Էր Ռիադում դեսպանների նշանակման կապակցությամբ:

Ամիր Աբդոլլահյանն այս հանդիպմանն ասել է. «Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ ներկայացված գաղափարի հիման վրա մենք պատրաստ ենք երկու երկրների միջև համապարփակ համագործակցության փաստաթուղթ կազմել և ստորագրել»։

Նա հավելել է. «Անհրաժեշտ է նաև ակտիվացնել երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ տարբեր, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում հարաբերությունները ընդլայնելու նպատակով»:

Հանդիպմանը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը գոհացուցիչ է համարել երկու երկրների հարաբերությունների առաջընթացը, հավելելով, որ հարաբերություններում նոր հորիզոններ են նախանշվել:

Ֆեյսալ բեն Ֆարհանը, հայտարարելով երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և առաջարկված գաղափարներն իրագործելու իր երկրի ցանկության մասին, Իրանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հանդիպումը գնահատել է որպես համագործակցության ամրապդնման հիմք։