Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ. Իրանն առաջին պաշտպանական ուժն է տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i206530-Իրանի_պաշտպանության_նախարարության_խոսնակ._Իրանն_առաջին_պաշտպանական_ուժն_է_տարածաշրջանում
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. «Այսօր Իսլամական Իրանն առաջին պաշտպանական ուժն է տարածաշրջանում, և տարածաշրջանում ոչ մի հավասարում չի կարող կարգավորվել առանց Իրանի դերակատարության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2023 11:58 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ. Իրանն առաջին պաշտպանական ուժն է տարածաշրջանում

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. «Այսօր Իսլամական Իրանն առաջին պաշտպանական ուժն է տարածաշրջանում, և տարածաշրջանում ոչ մի հավասարում չի կարող կարգավորվել առանց Իրանի դերակատարության»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Ռեզա Թալայի Նիքը կիրակի օրը Համադան նահանգի Քաբոդարահանգ շրջանի նահատակների հուշահամալիրում նշել է. «Մենք միայնակ էինք պատերազմի սկզբում, բայց այսօր ասում են, որ Արևմտյան Ասիայում ոչ մի հավասարում չի կարող կարգավորվել առանց իսլամական Իրանի դերակատարության, սա Իրանի ձեռք բերած պաշտպանական հզորությունն է»։

Գեներալ Թալայի Նիքն ընդգծեց, որ Իրանը թույլ չի տալիս սահմանների փոփոխությունը և  որոշ սահմանային շրջաններում մի քանի անգամ փորձել են դա անել, բայց չեն համարձակվել և չեն էլ համարձակվելու դա անել։

Նշելով, որ սահմանները պետք է լինեն ֆիքսված, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց.«Այս ռազմավարության հետևում կանգնած է ազգային, պաշտպանական, ժողովրդական, հոգևոր և կրոնական ուժ»։