Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստներն իրենց ամենաթույլ վիճակում են գտնվում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիոնիստական ռեժիմի վարչապետի՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալից խոսքերին, ասել է.«Այսօր սիոնիստներն իրենց ամենաթույլ վիճակում են գտնվում»:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, պատասխանել է հարցին՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի հասցեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնչեցրած սպառնալիքների հետ և ասել.«Նեթանյահուի և սիոնիստական կեղծ ռեժիմի կարողությունը սրանից ավելին չէ, և եթե նրանք կարողանային ինչ-որ բան անել, չէին օգտագործի այս գրականությունն ու մեթոդը»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն այնուհետև ասել է. «Այսօր սիոնիստները օկուպացված տարածքների ներսում հայտնվել են բազմաշերտ ճգնաժամերի մեջ»։
Ամիր Աբդոլլահյանը նշել է.«Կեղծ և բռնազավթիչ ռեժիմի վարչապետը, ՄԱԿ-ի շրջանակները հարգելու փոխարեն, օգտագործում է այս ամբիոնը սպառնալիքներ հնչեցնելու համար և խոսում է սպառնալիքների լեզվով, ինչը ցույց է տալիս Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային միջոցների չարաշահումը:
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ սիոնիստները հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեն և լկտիաբար շարունակում են իրենց սպառնալից ծրագրերն այս ոլորտում: Նա նշել է, որ սիոնիստական կեղծ ռեժիմը այն վիճակում չէ, որ որևէ մեկը գնահատի այդ խոսքերն ու սպառնալիքները, քանի որ Սիոնիստներն իրենց ամենաթույլ վիճակում են գտնվում: