ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձր են գնահատվել Իրանի նախագահի երկու նախաձեռնությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i206604-ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայում_բարձր_են_գնահատվել_Իրանի_նախագահի_երկու_նախաձեռնությունները
Իրանի արտգործնախարարն ասել է.«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս Իրանի նախագահն իր ձեռքն է վերցրել Սուրբ Ղուրանը, և այդ արարքը ուշագրավ և գրավիչ նախաձեռնություն է եղել նույնիսկ ոչ իսլամական երկրների համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 13:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձր են գնահատվել Իրանի նախագահի երկու նախաձեռնությունները

Իրանի արտգործնախարարն ասել է.«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս Իրանի նախագահն իր ձեռքն է վերցրել Սուրբ Ղուրանը, և այդ արարքը ուշագրավ և գրավիչ նախաձեռնություն է եղել նույնիսկ ոչ իսլամական երկրների համար»։

Նյու Յորք կատարած իր այցի և ՄԱԿ-ի կենտրոնակայանում ինտենսիվ դիվանագիտական ​​խորհրդակցությունների ավարտին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահի ելույթի կարևոր կետերի մասին Iranpress-ի թղթակցի հարցմանը պատասխանելով, ասել է.«Ընտանիքի խնդրի վերաբերյալ նախագահն անդրադարձավ «ընտանիքի նկատմամբ հանձնառության» համաշխարհային շարժմանը, որն ընդառաջվեց տարբեր երկրների կողմից»։

ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ընտանիքի նկատմամբ հանձնառության գլոբալ շարժման գաղափարը պետք է լավ քննարկվի, որպեսզի ձևավորվի ընտանիք կառույցին աջակցող միջազգային շարժում:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ կարևորվել է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում և Իրանի անդամակցությունը BRICS խմբին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը, քանի որ այժմ ձևավորվել է տարածաշրջանային և միջազգային համագործակցության նոր էջ։

Նյու-Յորքում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ իր հանդիպմանն անդրադառնալով, Աբդոլլահյանն ասել է.«Առաջիկա օրերին նոր իրադարձություններ տեղի կունենան Թեհրանի և Ռիադի զարգացող հարաբերություններում»:

Իրանի արտգործնախարարը Նյու Յորքում ևս մեկ կարևոր իրադարձություն համարեց Ջիբութիի և Մալդիվների հետ Իրանի հարաբերությունների վերականգնումը և ասաց.«Այս երկրներից յուրաքանչյուրն ունի քաղաքական կարողություններ և անդամակցում է ՄԱԿ-ին»: