«ԱՄՆ-ում մարդու իրավունքները՝ ԻԻՀ մեծարգո առաջնորդի տեսանկյունից» խորագրով մասնագիտական նիստը
ԱՄՆ-ում մարդու իրավունքները՝ Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսանկյունից»խորագրով 10-րդ մասնագիտական նիստը տեղի կունենա վաղը (չորեքշաբթի) երկու ահաբեկչական դեպքերի վայրում՝ Շիրազի «Շահչերաղ» սրբավայրում:
Իրանի մարդու իրավունքների երիտասարդական կազմակերպության գլխավոր քարտուղար Ամին Անսարին, հարգանքի տուրք մատուցելով «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակների հիշատակին ասաց. «Այս նիստին ներկա կլինեն նահանգի մտավորականներ և էլիտաներ, սուննի և շիա գիտնականներ»։
Իրանի մարդու իրավունքների երիտասարդական կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս նիստի մյուս ծրագրերից է «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքների մեծարումը։
Այս տարի և անցյալ տարի «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ,և տասնյակ ուրիշներ վիրավորվել են։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները եղել են մարդու իրավունքների հիմնական ոտնահարողներից մեկը և բազմաթիվ պատերազմներ սանձազերծելով աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, անվտանգությունն ու խաղաղությունը խլել են այս տարածաշրջանի երկրներից և սպանել բազմաթիվ անմեղ կանանց ու երեխաների: