Ինչպիսի՞ն կլինեն Իրանի գործողությունները, եթե Բաքուն փորձի պնդել Զանգեզուրի միջանցքի հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i206642-Ինչպիսի_ն_կլինեն_Իրանի_գործողությունները_եթե_Բաքուն_փորձի_պնդել_Զանգեզուրի_միջանցքի_հարցում
Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ահմադ Քազեմին Ջավան թերթի համար հոդվածում գրել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2023 14:28 Asia/Tehran
  • Ինչպիսի՞ն կլինեն Իրանի գործողությունները, եթե Բաքուն փորձի պնդել  Զանգեզուրի միջանցքի հարցում

Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ահմադ Քազեմին Ջավան թերթի համար հոդվածում գրել է.

«Զանգեզուրի միջանցքի (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք) կեղծ պլանն Իրանի դեմ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհամշակութային և Կովկասում շիաների դեմ ուղղված ասպեկտներով, թիրախավորել է Իրանի կենսական շահերը՝ բրիտանական պանթուրանիզմի խթանման, Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով էթնիկական առանձին շրջաններ ստեղծելու դավադրության, Բաքվի օկուպացիայի հետևանքով առաջացած փախստականների խնդիրների առաջացման և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով»։

Քազեմին հավելել է, որ նման իրավիճակում Թեհրանը կարող է միաժամանակ երեք միջոց ձեռնարկել.

Առաջին. Շարունակելով իր վճռական մոտեցումը, որի մասին են վկայում  կողմերին պաշտոնական նախազգուշացումները, վարժանքներն ու Կապանում հյուպատոսության բացումը, Իրանը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան, եթե կողմերը պնդեն դավադիր քայլերի իրականացման հարցում։

Երկրորդ. Ի տարբերություն կողմերի ենթադրության, Իրանն ունի պատմական իրավունքներ, ինչպես նաև ֆոնդամենտալ ուժ՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումներում հիմնարար փոփոխություններ կատարելու համար, ինչը պահանջում է կոնսենսուս. Ուստի անհրաժեշտ է հեռացնել Բաքվի և Անկարայի լոբբիները՝ հիշեցնելով Սադամի ճակատագիրը և սիրիական պատերազմի փորձը, և սկսել ներգործող ​​նոր և լայնածավալ ծրագրերի իրականացման փուլը աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների անթույլատրելիության վերաբերյալ Գերապատիվ առաջնորդի կողմից հայտարարված կարմիր գիծը երաշխավորելու համար:

Երրորդ. Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հայաստանի հետ խորհրդակցություններին զուգահեռ, Թեհրանը պետք է հետամուտ լինի և ներկայացնի իր լուծումները՝ Ադրբեջանին Նախիջևանը (Արաքսի ճանապարհով) միացնելու, ինչպես նաև էներգակիրները Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տեղափոխելու համար՝ հաշվի առնելով Կասպից ծովի հատակից խողովակաշարի անցկացման անհնարինությունը իրավական և բնապահպանական տեսանկյունից: