Իրանի տարածքով ռուսական էներգակիրների «մեծ ու հատուկ» բեռների խմբաքանակի տարանցումը Պակիստան
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող «Սարախս» հատուկ տնտեսական գոտու տնօրենների խորհրդի նախագահն ասել է.- «Սարախս» հատուկ տնտեսական գոտու տարածքով Իրանից Պակիստան է տարանցվել 100 հազար տոննա ռուսական LPG գազ»։
Մոհամմադ Ռեզա Բերահմանդն ասել է. -«Ռուսական էներգակիրների այս մեծ խմբաքանակը բեռնաթափվել է LPG գազ տեղափոխող հատուկ գնացքների կողմից՝ Սարախսի հատուկ տնտեսական գոտում և բեռնվել հատուկ LPG կամ հեղուկ գազի համար նախատեսված տանկերների մեջ և ուղարկվել Իրանի հարավ արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի Ռիմդան սահմանային տերմինալ,որտեղից էլ Պակիստան»։
Իրանցի այս պաշտոնյան նշել է, որ այս խոշոր ու հատուկ էներգետիկ բեռը Իրանի տարածքով տեղափոխելը ռեկորդային է։ Ռուսական կառավարական համալիրից LPG գազի այս բեռի տեղափոխումը վեց ամսվա ընթացքում իրականացվել է մասնավոր հատվածի ակտիվիստների կողմից, և այժմ այդ բեռի փոխադրումն ավարտվել է։
Նա ընդգծել է. -«Ներկայումս խորհրդակցություններ և քննարկումներ են սկսվել ռուսական LPG գազի երկրորդ խմբաքանակը Պակիստան տեղափոխելու նոր պայմանագիր կնքելու համար»։