Իրանական դեղամիջոցների արտահանումը աշխարհի 40 երկներ
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության Պարենի և դեղերի կազմակերպության ղեկավարը հայտնել է դեղերի արտադրության եռակի աճի և 40 երկիր իրանական դեղերի արտահանումների մասին։
Սեյեդ Հեյդար Մոհամմադին «Իրան-Ֆարմա» անվանումով Դեղերի և հարակից արդյունաբերությունների 8-րդ ցուցահանդես G5-ի անդամների այցի ժամանակ դեղորայքի արտահանումը համարել է հարևան երկրների հետ Իրանի լավ փոխգործակցության նշան։
Մոհամմադին «Իրան Ֆարմա» ցուցահանդեսի ամենամեծ ձեռքբերումներից է համարել նաև արտասահմանյան երկրների ներկայությունը՝ նշելով. «Իրան Ֆարմա ամենամյա ցուցահանդեսը շատ լավ հարթակ է Իրանի դեղագործական կարողությունները ներկայացնելու և առաջարկելու համար, և այս տարի այս ցուցահանդեսն անցկացվել է ավելի մեծ շուքով, լավ է ընդառաջվել, և բարեբախտաբար, բարձրաստիճան պաշտոնյաները ևս արդյունավետ այցելություններ ունեցան՝ ծանոթանալով երկրի դեղագործական արդյունաբերական ճյուղերի հնարավորություններին։
Մոհամմադիի խոսքերով, այս ցուցահանդեսին մասնակցել են 427 հայրենական և 282 արտասահմանյան ընկերություններ 33 երկրներից։
G5 խմբի կազմում են Իրանի, Աֆղանստանի, Իրաքի, Պակիստանի երկրները, ինչպես նաև Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը, և ստեղծվել է տարածաշրջանում առողջապահության ոլորտի աճի ու կատարելագործման ուղղությամբ անդամ երկրների համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին ասել է, որ մեծ հաջողությունների ենք հասել նանոտեխնոլոգիաներով առաջադեմ դեղամիջոցների արտադրության ոլորտում:
Շաբաթ օրը G5 խմբի անդամ երկրների 27-րդ մասնագիտացված հանդիպման բացման արարողության ժամանակ Էյնոլլահին նշել է.-«Մենք առողջապահական խնդիրը դարձրել ենք ազգերի և կառավարությունների համատեղ դիվանագիտություն, որպեսզի կարողանանք կառուցողական հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ։
Բահրամ Էյնոլլահին հավելել է, որ չնայած անմարդկային պատժամիջոցներին, Իրանը մեծ առաջընթաց է գրանցել դեղամիջոցների և սարքավորումների արտադրության հհարցում, և այժմ դեղորայքի 99%-ը և առաջադեմ սարքավորումների 40%-ը արտադրվում են Իրանում։
Նա հայտնել է, որ տարբեր երկրներ ապշած են Իրանի բժշկական և դեղագործական առաջընթացից։