Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հակառակորդի 370 թռչող սարք
ԻԻՀ բանակի ՀՕՊ համակարգման գծով պատասխանատուի տեղակալը, անդրադառնալով վերջին մարտերին և ամերիկա-իսրայելական լայնածավալ ագրեսիային, հայտնել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հակառակորդի 370 թռչող սարք։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, բրիգադի գեներալ Մոհամմադ Սադեղյանը նշել է. «Օգտվելով 12-օրյա պատերազմի արժեքավոր փորձից, ճանաչելով սեփական ուժեղ կողմերը և վերացնելով թույլ կողմերը, Իրանի զինված ուժերն իրենց գործողությունները այնպես են ծրագրել, որ փետրվարի 28-ի մարտերում խոցվել է հակառակորդի ավելի քան 370 թռչող սարք»։
Նա հավելել է, որ հակառակորդի համար անհավատալի էր, որ իր օդանավերն ու ԱԹՍ-ները խոցվել են, քանի որ նա համոզված էր, որ լայնածավալ հարձակման շնորհիվ պատերազմի առաջին օրը կարողացել է ոչնչացնել Իրանի հակաօդային պաշտպանության բոլոր ռադարները։
Գեներալ Սադեղյանը շարունակել է. «Վերջին երկու օրերին ևս Պարսից ծոցի ջրերում խոցվել է հակառակորդի ռազմավարական ԱԹՍ»։Անդրադառնալով հակառակորդի անհիմն հայտարարություններին՝ նա նշել է. «Հակառակ այն ամենի, ինչ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ղեկավարները գրում են X-ում, ասում հայտարարություններում և ելույթներում, Իրանի զինված ուժերը շարունակում են ամուր և վճռականորեն պաշտպանել երկիրը»։