Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն ու անկայունություն է առաջացնելու. Ահմադյանն ասել է հայ գործընկերոջը
https://parstoday.ir/hy/news/iran-i206882-Տարածաշրջանի_աշխարհագրության_ցանկացած_փոփոխություն_անապահովություն_ու_անկայունություն_է_առաջացնելու._Ահմադյանն_ասել_է_հայ_գործընկերոջը
Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, հայտարարել է. -«Տարածաշրջանի  աշխարհագրության ցանկացած փոփոխություն անկայության, անապահովության ու ճգնաժամի սրման պատճառ  կդառնա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 18:23 Asia/Tehran
  •  Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն ու անկայունություն է առաջացնելու. Ահմադյանն ասել է հայ գործընկերոջը

Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, հայտարարել է. -«Տարածաշրջանի  աշխարհագրության ցանկացած փոփոխություն անկայության, անապահովության ու ճգնաժամի սրման պատճառ  կդառնա»:

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցություններն ու համագործակցությունը և համատեղ առևտրային փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը,Ալի Աքբար Ահմադյանը  հայտնել է բոլոր ոլորտներում հարաբերությունների մակարդակը  բարձրացնելու Իրանի պատրաստակամության մասին։

Այս հանդիպմանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով երկու երկրների վաղեմի հարաբերություններին, հայտնել է  Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները համակողմանի զարգացնելու իր երկրի պատրաստակամության մասին։

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Իսլամական Հանրապետության ազդեցիկ դերակատարությանը՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Իրանի դերակատարության շարունակումն է ցանկացել այս ոլորտում: 

Արմեն Գրիգորյանը շատ կարևոր է համարել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը և ընդգծել դրանց շուտափույթ իրականացումը։