Իրանական տարբեր ցեղախմբերի կերպարվեստի և երաժշտության ցուցահանդես
Իսլամի մարգարեի ծննդյան օրվա առթիվ Արաքի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում անցկացվում է իրանական ցեղախմբերի ու աշիրեթների ցուցահանդեսը։
«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի, Արևելյան Ատրպատականի, Արևմտյան Ատրպատականի, Քուրդիստանի, Լոռեստանի, Չահարմահալ և Բախտիարիի, Սիստան և Բելուջիստանի, Խուզեստանի, Սպահանի, Համեդանի, Մարքազիի և այլ շրջանների իրանական ցեղերի և աշիրեթների ցուցահանդեսը նախատեսված է վեց օր՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 6-ը՝ Արաքի միջազգային ցուցահանդեսների վայրում:

Արաքի մշակութային միջոցառման ընթացքում ցուցադրվել են Իրանի տարբեր ցեղախմբերի ձեռագործ աշխատանքներ, որոնք ժողովրդի կողմից ընդառաջման են արժանացել:

Արաքում իրանական ցեղախմբերի ու աշիրեթների ցուցահանդեսում ամեն օր ելույթ են ունենում նաև Քուրդիստան, Արևելյան Ատրպատական և Լորեստան նահանգների արվեստի և երաժշտական խմբերը։