Այսօր իսլամի մարգարեի և շիաների վեցերորդ իմամ Սադեղի ծննդյան օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i206964-Այսօր_իսլամի_մարգարեի_և_շիաների_վեցերորդ_իմամ_Սադեղի_ծննդյան_օրն_է
Հոկտեմբերի 3-ին իսլամի սիրելի մարգարեի Մուհամմադ Մուստաֆայի և շիաների վեցերորդ իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրն է:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հոկտեմբեր 03, 2023 05:28 Asia/Tehran
  • Այսօր իսլամի մարգարեի և շիաների վեցերորդ իմամ Սադեղի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 3-ին իսլամի սիրելի մարգարեի Մուհամմադ Մուստաֆայի և շիաների վեցերորդ իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրն է:

Այս օրերին, իսլամական Իրանի հավատացյալ ժողովուրդը դրոշներով ու գունավոր լույսերով զարդարում է տները, մզկիթները, փողոցներն  ու խանութները, տոնական արարողություններ անցկացնում, քաղցրավենիք բաժանում ու տոնում իսլամի մարգարեի ծնունդը:

Իսլամական Իրանում շիա և սուննի մուսուլմանների մասնակցությունը  մարգարեի  ծննդյան տոնակատարություններին,  իսլամական ումմայի համերաշխության գեղեցիկ դրսևորում է:

Իսլամի մարգարեի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրն իրանի տարբեր սրբավայրերում անցկացվում են հատուկ ծրագրեր, ինչպիսիք են մարգարեի գերդաստանին նվիրված ներբողական միջոցառումները:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում է աստվածային վերջին մարգարե Մոհամմադի  և շիաների վեցերորդ իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրվա կապակցությամբ