ՀՀ ԱԽ քարտուղար հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Իրանի արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Արմեն Գրիգորյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին:
Գրիգորյանը կիրակի օրը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Կովկասի տարածաշրջանում զարգացումները և միջազգային հարցեր։
Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն, անկայունություն և ճգնաժամի սրում է առաջացնում։
Երեկ լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցը Թեհրան կատարվել է Հարավային Կովկասի զարգացումների շուրջ երկու երկրների շփումների շրջանակում և Հայաստանի կառավարության այս պաշտոնյայի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների միջև զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները»:
Գրիգորյանի այցը Թեհրան տեղի է ունենում Ղարաբաղի տարածաշրջանում վերջին զարգացումներից, հրադադարի հաստատումից և Արցախի հանրապետության լուծարումից հետո։
Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն բազմիցս հայտարարել է, որ հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգությունը շատ կարևոր է, և Իրանը հզորությամբ պաշտպանում է իր սահմանների անվտանգությունը։
Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ է անցկացրել հակամարտող կողմերի հետ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Վերջերս նաև Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցավ Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարի հանդիպումը Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: