Մեկնաբանություն - Իրանի առաջնորդի տեսակետը. Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը դատապարտված է ձախողման
https://parstoday.ir/hy/news/iran-i206998-Մեկնաբանություն_Իրանի_առաջնորդի_տեսակետը._Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունների_կարգավորումը_դատապարտված_է_ձախողման
Իրանի Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Վարչակարգի պաշտոնյաների, իսլամական երկրների դեսպանների, Միասնության կոնֆերանսի հյուրերի և ժողովրդի տարբեր խավերից մի խումբ մարդկանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մոլախաղը նման է պարտվող ձիու վրա խաղադրույքին, որը դատապարտված է պարտության, որովհետև այսօր պաղեստինյան շարժումն ավելի կենդանի և պատրաստ է, քան երբևէ, իսկ բռնազավթիչ ռեժիմը գնացող և վախճանվում է»։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 03, 2023 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի առաջնորդի տեսակետը. Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը դատապարտված է ձախողման

Իրանի Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Վարչակարգի պաշտոնյաների, իսլամական երկրների դեսպանների, Միասնության կոնֆերանսի հյուրերի և ժողովրդի տարբեր խավերից մի խումբ մարդկանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մոլախաղը նման է պարտվող ձիու վրա խաղադրույքին, որը դատապարտված է պարտության, որովհետև այսօր պաղեստինյան շարժումն ավելի կենդանի և պատրաստ է, քան երբևէ, իսկ բռնազավթիչ ռեժիմը գնացող և վախճանվում է»։

Սիոնիստական ​​ռեժիմը մշտապես ձգտում է ներթափանցել տարբեր երկրներում և աշխարհում առաջ տանել իր պառակտիչ ու չարաբաստիկ  նպատակները։ Այդ իսկ պատճառով, այս ռեժիմի հետ ցանկացած հարաբերություն, որը կամրապնդի սիոնիստներին, կլինի դավաճանություն և խոչընդոտ կհանդիսանա տվյալ երկրի առաջընթացի ու ազգային հզորության համար, և այդ տարածաշրջանում կցանվեն պատերազմի ու թշնամանքի սերմերը:

Փաստն այն է, որ որոշ երկրներ վերջին տարիներին ոչ հրապարակային հարաբերություններ են ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի հետ, սակայն 2020 թվականի սեպտեմբերից սկսած, երբ այս ռեժիմը պայմանավորվածություններ ձեռք բերեց հարաբերությունները կարգավորելու Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ, բացահայտորեն հրապարակվեցին այդ հարաբերությունների մասին լուրերը։

Հարաբերությունների կարգավորմանն ու բացահայտմանն ուղղված այս ջանքերն ու զարգացումները շարունակվում են այն դեպքում, երբ, մի կողմից, Պաղեստինի օկուպացիայից ի վեր Ղուդսի օկուպացիոն ռեժիմը գտնվում է իր կյանքի ամենաճգնաժամային ժամանակաշրջանում՝ կառուցվածքային ու անվտանգային առումով, իսկ մյուս կողմից, արաբական որոշ իշխանավորներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը օտարերկրյա աջակցության ներգրավման միջոցով. Այս արաբ իշխանավորները, անտեսելով իսլամական ազգի պահանջները, Պաղեստինի գաղափարը, ինչպես նաև տարածաշրջանում Ամերիկայի դաշնակից կառավարությունների ճակատագիրը, իրենց անվտանգությունը փնտրում են օտար տերություններից կախվածության մեջ:

Կասկած չկա, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները երբեք անվտանգություն չեն ստեղծել, այլ հանգեցրել են տարածաշրջանում անապահովության սրմանը և իսլամական երկրներում կառավարության և ժողովրդի միջև անջրպետի խորացմանը, քանի որ Սիոնիստական ​​ռեժիմը, օկուպացիայի և անմարդկային գործելակերպի իր երկարամյա պատմությամբ, արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորումից հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են մեկուսացումից դուրս գալը, իսլամական հասարակությունների թուլացումը, ինչպես նաև օկուպացիայի և ծավալապաշատական նկրտումների շարունակությունը։

Մյուս կարևոր հանգամանքը Սիոնիստական ​​ռեժիմի ներկա իրավիճակն է. Ղուդսի զավթիչները բախվում է պաղեստինյան դիմադրության ուժեղացմանը, որը տարածվել է նաև մինչև Հորդանան գետի արևմտյան ափ: Օրեցօր ընդլայնվում են ներքին տարաձայնություններն ու անջրպետը սիոնիստական ​​հասարակության և այս ռեժիմի քաղաքական պաշտոնյաների միջև, այնպես որ անհանգստացրել է նույնիսկ սիոնիստական ​​իշխանություններին այս ռեժիմի փլուզման վտանգի կապակցությամբ:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն իր հայտարարությունների մի հատվածում պաղեստինցի երիտասարդներին, ինչպես նաև Պաղեստինի բռնազավթման ու կեղեքման դեմ շարժումը համարել է ավելի կենդանի, եռանդուն և պատրաստ, քան երբևէ՝ ասելով. «Աստծո հույսով, այս շարժումը արդյունք կտա, և ինչպես Իսլամական Հանրապետության հիմնադիր մեծապատիվ Իմամ Խոմեյնին էր այս զավթիչ ռեժիմը բնութագրել որպես քաղցկեղ, այս ռեժիմը արմատախիլ կարվի Պաղեստինի ժողովրդի և ողջ տարածաշրջանի դիմադրության ուժերի ձեռքով»: