Արդաբիլում մեկնարկել է ECO-ի անդամ երկրների զբոսաշրջության նախարարների հինգերորդ նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/iran-i207090-Արդաբիլում_մեկնարկել_է_eco_ի_անդամ_երկրների_զբոսաշրջության_նախարարների_հինգերորդ_նստաշրջանը
«Արդաբիլ-2023» միջոցառման շրջանակներում երեկ Արդաբիլ են ժամանել Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի անդամ երկրների զբոսաշրջության նախարարները: Նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արդյունաբերության նախարար Էզզաթոլլահ՝ Զարղամիի,  ECO-ի գլխավոր քարտուղարի և անդամ երկրների զբոսաշրջության նախարարների և  երկրի  մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 13:26 Asia/Tehran

«Արդաբիլ-2023» միջոցառման շրջանակներում երեկ Արդաբիլ են ժամանել Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ECO-ի անդամ երկրների զբոսաշրջության նախարարները: Նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արդյունաբերության նախարար Էզզաթոլլահ՝ Զարղամիի,  ECO-ի գլխավոր քարտուղարի և անդամ երկրների զբոսաշրջության նախարարների և  երկրի  մի խումբ պաշտոնյաների մասնակցությամբ: 

Դա այն դեպքում,երբ  ECO-ի անդամ երկրների զբոսաշրջության բարձրաստիճան փորձագետները երեկ քննարկել են անդամների կողմից առաջարկված տարբեր հարցեր ու թեմաներ։

Երեկ ECO-ի  անդամ երկրների զբոսաշրջության ավագ փորձագետների նստաշրջանում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Շուշա քաղաքը 2026 թվականին որպես էկոտուրիզմի մայրաքաղաք  ընտրելը, զբոսաշրջության զարգացման  մեխանիզմների քննարկումը՝ հաշվի առնելով զբոսաշրջության հնարավորությունները, ներառյալ տաք և հանքային ջրերը, և անդամների միջև հարաբերությունների զարգացումը, ներառյալ վիզաների չեղարկումը։ 

Երեկ երեկոյան Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի պատմական համալիրում կայացել է անդամ երկրների տնտեսական ակտիվիստների հանդիպումը, և տնտեսական ակտիվիստները մասնագիտական խորհրդակցություններ են վարել իրենց գործընկերների հետ։

Արդաբիլի նահանգապետի տնտեսական հարցերի համակարգողի տեղակալ Յասեր Աբդոլահի Աբեդը մատնանշել է Արդաբիլի զբոսաշրջության հնարավորությունները և Արդաբիլի համակողմանի պատրաստակամությունն է հայտնել ներդրողներին ընդառաջելու համար: