Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի. Ալի Աքբար Ահմադյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում կհանգեցնի տարածաշրջանում նոր ճգնաժամի և երրորդ ուժերի միջամտության։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս մասին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, Ալի Աքբար Ահմադյանը։
Ադրբեջանը և Թուրքիան տևական ժամանակ է փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրեն Հայաստանի Սյունիքի մարզով` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ հաստատելու նպատակով։
Ինչպես նշել է Ահմադյանը, գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ մտցնել, նման են նրանց, որոնք առաջարկվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Իրանի ԱԽ քարտուղարը վստահեցրել է` դրանք չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը։
Ահմադյանը նաև հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ է ցանկացած ծրագրի, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։