Արաղչի․ Ամերիկացի զինվորականների կորուստների թիվը կհրապարակենք համապատասխան պահին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, երեքշաբթի օրն X-ում արած գրառման մեջ նշել է, որ ամերիկացի զինվորականների կորուստների թիվը կհրապարակվի համապատասխան պահին։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRIB-ին՝ Աբբաս Արաղչին, արձագանքելով ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի անպաշտպան լինելու վերաբերյալ անհիմն պնդումներին, X-ում գրել է.Պնդում․ Իրանն անպաշտպան է։
Իրականություն․ ԱՄՆ-ի հարյուրավոր ռազմակայաններ և ռազմական օբյեկտներ հարվածների են ենթարկվել, իսկ տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ այրվել են։ (Աղբյուրը՝ Պենտագոն)
Սա միայն կատարվածի փոքր մասն է։
Համապատասխան ժամանակին կհրապարակենք ամերիկյան ուժերի իրական կորուստների չափը, և խայտառակությունը կմնա նրանց, ովքեր կեղծ պնդում են, թե Իրանը անպաշտպան է։