Ճարպիկ երեխան՝ անիմացիայի լուսավոր ուղին Իրանում
«Դելֆին տղան», «Լուպետու» և հիմա էլ « Ճարպիկ երեխան» անիմացիաների հաջողությունը, որպես իրանցի արտադրողների վերջին անիմացիոն արտադրություն, ցույց է տալիս Իրանում այս արդյունաբերության դժվարին, բարդ և միևնույն ժամանակ հաջող ուղին։
Այս օրերին Իրանի կինոթատրոններում ցուցադրվում է «Ճարպիկ երեխան» անիմացիան, որը սկզբից մինչև վերջ ժպիտ է պարգևում իր հանդիսատեսին: Այն համակցված և ոչ այնքան նոր , բայց առանձնահատուկ թեմատիկայով, և յուրահատուկ կերպարների կերտմամբ ու քաղցր առոգանությամբ իր հանդիսատեսին, այն է երեխաներին մեծ ուրախություն է պարգևում:
«Ճարպիկ երեխան» Մոհսեն անունով մի տղայի պատմությունն է, ով իրեն սուպերհերոս է համարում։ Նա հազվադեպ զուգադիպությամբ մտնում է խորհրդավոր անտառ և հանդիպում Իրանի անհետացած կենդանիներին, ինչը բարդ արկածախնդրության սկիզբն է՝ իրանական վերջին վագրին փրկելու համար:
Այս անիմացիայի մեջ կան օրինակելի կերպարներ, որոնք ցուցադրում են համապատասխան ուղերձներ, ինչպիսիք են համագործակցությունը, կենդանիներին օգնելը, սեփական կարողություններին հենվելը և Աստծուն ապավինելը: