Իրանի դեսպանի դիմումն ուղղված Վրաստանի խորհրդարանի նախագահին
Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը խնդրել է այս երկրի խորհրդարանի նախագահին՝ պատասխանել այս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիոնիստական ռեժիմի դեսպանի անհիմն պնդումներին։
Իրանի ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբը նամակ է հղել այս երկրի խորհրդարանի նախագահին՝ քննադատելով Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ռեժիմի դեսպանի կողմից անհիմն պնդումները, և պահանջել հավասար հնարավորություն այս հանձնաժողովում Իրանի դեսպանի ներկայության և վերջին զարգացումների վերաբերյալ Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն արտահայտելու համար։
Վրաստանում Իրանի դեսպանը , խնդրել է այս երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին , արդար և ճշմարիտ դիվանագիտությանը համահունչ, հավասար հնարավորություն ընձեռել՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա ներկայության համար։
Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օկուպացիոն ռեժիմի դեսպանի անհեթեթ պնդումների։