Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար. Գազայում պատերազմը Իսրայելի կործանման նախերգանքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i207642-Իրանի_Իսլամական_հեղափոխության_պահապանների_կորպուսի_հրամանատար._Գազայում_պատերազմը_Իսրայելի_կործանման_նախերգանքն_է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Գազայի հատվածում շարունակվող պատերազմն անվանել է «Սիոնիստական ռեժիմի փլուզման նախնական փուլ», հայտնում է Tasnim-ը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 15:33 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար. Գազայում պատերազմը Իսրայելի կործանման նախերգանքն է

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Գազայի հատվածում շարունակվող պատերազմն անվանել է «Սիոնիստական ռեժիմի փլուզման նախնական փուլ», հայտնում է Tasnim-ը։

Երկուշաբթի ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմավարական ծրագրերին նվիրված համաժողովում, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը, որը ՀԱՄԱՍ-ը սկսել է Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ին, թշնամու ռազմավարությունը ենթարկել է «քաղաքական և անվտանգության երկրաշարժի»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խոսքով, «Գազայում Իսրայելի կողմից սանձազերծված հետագա պատերազմը կեղծ Սիոնիստական ​​ռեժիմի մոտալուտ փլուզման առաջին փուլն է»:

«Ալ-Աքսայի փոթորիկ» օպերացիան աշխարհագրական առումով մարտավարական կողմ ուներ, սակայն դրա ազդեցության գոտին գլոբալ է, ասել է իրանցի գեներալը։

«Բոլորն էլ գիտակցում են, որ այսօր Սիոնիստական ​​ռեժիմը պարտված և նվաստացած է, և Համասը մեծ պարտության է մատնել նրանց (իսրայելցիներին) միայնակ և առանց որևէ այլ ուժի աջակցության», - հավելել է գեներալ Սալամին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նաև ասել է, որ «Սիոնիստական ​​ռեժիմը չի կարողանա վերականգնել նման նվաստացուցիչ վնասը, որքան էլ որ հուսահատ փորձեր անի»: