Հոկտեմբեր 17, 2023 16:48 Asia/Tehran
  • Լուկաշենկոն դիմել է Իրանի առաջին փոխնախագահին՝ անկախ երկրները պետք է դիմակայեն Արևմուտքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Մերձավոր Արևելքում պատերազմն ընդլայնելու արևմտյան երկրների ջանքերին, ասել է. «Անկախ երկրները պետք է միասին դիմակայեն Արևմուտքի հարձակումներին»։

Երեքշաբթի օրը Մինսկում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է. -«Թեհրանը և Մինսկը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենան արևմտյան երկրների ճնշումներին և հարձակումներին դիմակայելու համար»։

Անդրադառնալով բազմաթիվ անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի և Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից դաժան պատժամիջոցների կիրառմանը, Լուկաշենկոն ասել է. «Իրանի վրա ճնշումն աննախադեպ է, սակայն դիմակայելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ճնշմանը՝ այս երկիրն ավելի ուժեղացել  և արժեքավոր փորձ  է ձեռք բերել»։

Իրանի առաջին փոխնախագահը Բելառուս կատարած իր մեկօրյա այցի ընթացքում, նախագահից բացի, կհանդիպի այդ երկրի վարչապետի և  խորհրդարանների ղեկավարների հետ և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Պիտակ