Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու ճանապարհին․ Փեզեշքյանի այցը Երևան օրակարգում է
(last modified Tue, 27 May 2025 12:56:20 GMT )
Մայիս 27, 2025 16:26 Asia/Tehran
  • Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու ճանապարհին․ Փեզեշքյանի այցը Երևան  օրակարգում է

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն«Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովում հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքյանի այցը Հայաստան պլանավորվելու մասին։ Այս ուղևորությունը, որն ուղղված է երկու երկրների քաղաքական հարաբերությունների խորացմանը, կարող է շրջադարձային կետ լինել Իրանի տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման համար։

ISNA-ի հաղորդմամբ՝ Խաթիբզադեն, անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխանակումներին, խոսել է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բարձր մակարդակի մասին և ընդգծել, որ առաջիկա օրերին Հայաստան կմեկնի հինգ պաշտոնական պատվիրակություն։ Նա նաև նշեց,որ  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս Իրան կատարած այցը վկայում է  անվտանգության ոլորտում փոխգործակցության աճի մասին։

Իրանցի պաշտոնյան անդրադառնալով երկու երկրների մայրաքաղաքների միջև քաղաքական և անվտանգության վերաբերյալ երկխոսությունների շարունակականությանը, նշել է․-« Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո  համատեղ նախագծերի իրականացումը կլինի տարածաշրջանային կայունությանն ուղղված քայլ»։

Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտարարեց, որ տրանսպորտի ոլորտում զրոյական մաքսային սակագների իրագործմամբ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մակարդակը արագորեն աճում է։ Նա նաև հայտարարեց զբոսաշրջության, մշակույթի և մարդկանց միջև փոխգործակցության ոլորտներում համագործակցության ամրապնդման մասին։