Կուրսկում չեզոքացվել է Պուտինի ուղղաթիռի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i233044-Կուրսկում_չեզոքացվել_է_Պուտինի_ուղղաթիռի_վրա_անօդաչու_թռչող_սարքերի_հարձակումը
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ուղղաթիռը Կուրսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ լայնածավալ հարձակման է ենթարկվել ուկրաինական ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից, սակայն հարձակումը հաջողությամբ չեզոքացվել է Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2025 12:45 Asia/Tehran
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ուղղաթիռը Կուրսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ լայնածավալ հարձակման է ենթարկվել ուկրաինական ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից, սակայն հարձակումը հաջողությամբ չեզոքացվել է Ռուսաստանի ՀՕՊ ուժերի կողմից։

Տարածաշրջանային ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Յուրի Դաշկինը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Պուտինի ուղղաթիռը գտնվում էր պաշտպանական գործողությունների կենտրոնում, և նախագահի անվտանգությունը լիովին ապահովված է։

Ռուս լրագրող Պավել Զարուբինը հաստատել է, որ Պուտինի՝ Կուրսկում գտնվելու ժամանակ, շարունակվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Այս ուղևորության ընթացքում Պուտինը հանդիպել և զրուցել է ժամանակավոր նահանգապետի և մի շարք տեղական պաշտոնյաների հետ։