Իրանն արձագանքել է ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին
Արձագանքելով Գազայում ատոմային ռումբ կիրառելու մասին սիոնիստ նախարարի սպառնալիքին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս հայտարարությունը վկայում է Դիմադրության նկատմամբ ռեժիմի կրած պարտության մասին:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը X սոցիալական ցանի իր էջում գրել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ բարբարոս և ապարտեիդ Իսրայելի ռեժիմը զինաթափելու համար, վաղը շատ ուշ կլինի»:
Նա հավելել է. «Գազայի ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի մշակութային ժառանգության նախարար Ամիխայ Էլիահուն հայտարարել էր, որ Գազայում միջուկային ռումբի կիրառումը միակ հնարավոր լուծումն է, և որ պատերազմը մարդ առևանգողների համար հետևանքներ ունի։
Շարունակելով իր ֆաշիստական ու անմարդկային հայտարարությունները, նա հավելել էր, որ Գազայի հատվածը պետք է հավասարեցվի հողին, ինչից հետո այնտեղ նորից պետք է բնբակավայրեր կառուցվեն: