Իրանի դեսպանը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Իրանը և Հայաստանը բազմաթիվ կապեր ունեն երկու երկրների միջև երկարամյա հարաբերությունների շնորհիվ. Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը, այս դրական անցյալն արդյունավետ է եղել տարբեր ասպեկտներում երկու երկրի հարաբերություններում։
Այդ իսկ պատճառով, Հայաստանը հարևան երկրների շարքում լավ դիրք ունի Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Մեհդի Սոբհանին «Սիվիլ Նեթ» կայքին տված հարցազրույցում ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը և ասել, որ Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց նախագծի ծավալը։

Սոբհանին հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև գազատար կա, և երկու ամիս առաջ երկարաձգվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը։
Հայաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, որն անցյալ տարի կազմել է 711 մլն դոլար, այս տարի կհասնի 1 մլրդ դոլարի։
Իրանը Հայաստան ապրանքների խոշորագույն արտահանողներից է. Իրանն ունի նաև առևտրային կենտրոն Հայաստանում։