Ոչ մի երկիր համարձակություն չունի հարձակվելու Իրանի վրա․ Իրանի նախագահը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանը ռազմական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության, և ոչ մի երկիր չի կարող համարձակվել ոտնձգություն գործել այս երկրի նկատմամբ»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Չահարմահալ և Բախտիարի նահանգի կենտրոն Շահրեքորդ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ Իսլամական Իրանի հզորությունը բխում է բոլոր ասպարեզներում ժողովրդի մշտական ներկայություննից ու ուղեկցությունից, նշել է․ «Ժողովրդի ուղեկցությունն ու ներկայությունը իշխանություններին ու պաշտոնյաներին ուժ է տվել և պատճառ դարձել, որ Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումները արտահայտելու հարցում նրանք խոսեն առանց կակազելու»։
Ընդգծելով, որ Իրանը ամուր է կանգնած իմպերիալիստական կարգերի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հստակեցրել է. «Ինչպես ռազմական արդյունաբերության և զինված ուժերի առկայությունն է ուժ ապահովում երկրի համար, այնպես էլ տնտեսական հզորությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, գիտելիքը, ինչպես նաև նահատակների արյունը և ժողովրդի ընկերակցությունը նույնպես ուժ և հզորություն են ստեղծում մեր երկրի համար»։
Ռայիսին նշել է, որ Իսլամական Հանրապետության հեղինակությունը բխում է ժողովրդի հզորությունից՝ հավելելով, որ նահատակներն ու անձնուրացները մեծ դեր ունեն այս հզորության ձևավորման գործում, և այդ հզորությունը պետք է ամրապնդել։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ափսոսանք է հայտնել իմպերիալիստական կարգերի ու Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում Պաղեստինի անմեղ ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների համար՝ ասելով, որ այս օրերին Իրանի ողջ ժողովուրդը, Իսլամական ումման և մարդկային հասարակությունը ցավ են ապրում պաղեստինցի ժողովրդի համար, և ողջ մարդկությունը արտահայտում է իր ատելությունն ու նողկանքը իմպերիալիստական կարգերի, ամերիկացիների, Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքում ու Եվրոպայում նրանց աջակիցների հանդեպ: