Ոչ մի երկիր համարձակություն չունի հարձակվելու Իրանի վրա․ Իրանի նախագահը
https://parstoday.ir/hy/news/iran-i209266-Ոչ_մի_երկիր_համարձակություն_չունի_հարձակվելու_Իրանի_վրա_Իրանի_նախագահը
 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանը ռազմական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության, և ոչ մի երկիր չի կարող համարձակվել ոտնձգություն գործել այս երկրի նկատմամբ»։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Նոյեմբեր 16, 2023 12:38 Asia/Tehran
  • Ոչ մի երկիր համարձակություն չունի հարձակվելու Իրանի վրա․ Իրանի նախագահը

 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանը ռազմական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության, և ոչ մի երկիր չի կարող համարձակվել ոտնձգություն գործել այս երկրի նկատմամբ»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Չահարմահալ և Բախտիարի նահանգի կենտրոն Շահրեքորդ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ Իսլամական Իրանի հզորությունը բխում է բոլոր ասպարեզներում ժողովրդի մշտական ներկայություննից ու ուղեկցությունից, նշել է․ «Ժողովրդի ուղեկցությունն ու ներկայությունը իշխանություններին  ու պաշտոնյաներին ուժ է տվել և պատճառ դարձել, որ Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումները արտահայտելու հարցում նրանք խոսեն առանց կակազելու»։

Ընդգծելով, որ Իրանը ամուր է կանգնած իմպերիալիստական կարգերի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հստակեցրել է. «Ինչպես ռազմական արդյունաբերության և զինված ուժերի առկայությունն է ուժ ապահովում երկրի համար, այնպես էլ տնտեսական հզորությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, գիտելիքը, ինչպես նաև նահատակների արյունը և ժողովրդի ընկերակցությունը նույնպես ուժ և հզորություն են ստեղծում մեր երկրի համար»։

Ռայիսին նշել է, որ Իսլամական Հանրապետության հեղինակությունը բխում է ժողովրդի հզորությունից՝ հավելելով, որ նահատակներն ու անձնուրացները  մեծ դեր ունեն այս հզորության ձևավորման գործում, և այդ հզորությունը պետք է ամրապնդել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ափսոսանք է հայտնել իմպերիալիստական կարգերի ու Սիոնիստական ​​ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում Պաղեստինի անմեղ ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների համար՝ ասելով, որ այս օրերին Իրանի ողջ ժողովուրդը, Իսլամական ումման և մարդկային հասարակությունը ցավ են ապրում պաղեստինցի ժողովրդի համար, և ողջ մարդկությունը արտահայտում է իր ատելությունն ու նողկանքը իմպերիալիստական կարգերի, ամերիկացիների, Սիոնիստական ​​ռեժիմի և Արևմուտքում ու Եվրոպայում նրանց աջակիցների հանդեպ: