Իրանի նախագահի նամակը 50 երկրների ղեկավարներին․ Ստիպեք Իսրայելին դադարեցնել հանցագործությունները Գազայում
https://parstoday.ir/hy/news/iran-i209480-Իրանի_նախագահի_նամակը_50_երկրների_ղեկավարներին_Ստիպեք_Իսրայելին_դադարեցնել_հանցագործությունները_Գազայում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը 50 երկրների ղեկավարներին ուղղված նամակում ազատ և անկախ երկրներին կոչ է արել միաձայն ու համակարգված տնտեսական և քաղաքական տարբեր միջոցներով ճնշում գործադրել Իսրայելի ռեժիմի վրա Գազայի հատվածում հանցագործությունները դադարեցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2023 13:24 Asia/Tehran
  • Իրանի նախագահի նամակը 50 երկրների ղեկավարներին․  Ստիպեք Իսրայելին դադարեցնել հանցագործությունները Գազայում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը 50 երկրների ղեկավարներին ուղղված նամակում ազատ և անկախ երկրներին կոչ է արել միաձայն ու համակարգված տնտեսական և քաղաքական տարբեր միջոցներով ճնշում գործադրել Իսրայելի ռեժիմի վրա Գազայի հատվածում հանցագործությունները դադարեցնելու համար:

Գազայի հատվածում ճնշված և անպաշտպան Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները շարունակվելու հետևանքով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նամակ է հղել 50 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Քենիայի և Հորդանանի ղեկավարներին։ Նամակում նախագահն անդրադառնալով վերջին 45 օրվա ընթացքում  ավելի քան 12 հազար մարդկանց սպանելու և Գազայի հատվածի ենթակառուցվածքներն ավերելու  Սիոնիստական ​​ռեժիմի դաժան գործողություններին,  ընդգծել է,-Ազատատենչ և անկախ երկրներից, հատկապես իսլամական երկրներից ակնկալվում է, որ դիվանագիտական ​​և տնտեսական հարթություններում, համահունչ և միասնական մոտեցմամբ, ճնշում գործադրելով Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի վրա, ենթահող ստեղծել  խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող այս ռեժիմի հանցագործությունները  դադարեցնելու  և Գազայի պաշարմանը վերջ դնելու համար։ 

Այս նամակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, քննադատելով արևմտյան որոշ կառավարությունների մոտեցումը` երկակի ստանդարտներ կիրառելու և մարդկայնության, էթիկայի և իրավունքների սկզբունքները կանխամտածված անտեսելու հարցում, անկախ երկրներին կոչ  է  արել օգտագործել ճնշման համար առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի հետ համագործակցության և առևտրային հաղորդակցությունների դադարեցումը և քաղաքականապես ավելի կարևոր դերակատարություն ունենալ  այս հանցագործությունները դադարեցնելու գործում:

Նշենք, որ Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող արեւմտյան երկրները վետո են դրել Անվտանգության խորհրդում հրադադարի մասին ցանկացած բանաձեւի վրա կամ պաղեստինցիների սպանությունն ու ռմբակոծությունը դադարեցնելու փոխարեն ձգտում են  ընդունել Թել Ավիվին աջակցող բանաձեւեր։