Դիմադրության առաջնորդները Բեյրութում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետ
(last modified Thu, 23 Nov 2023 06:45:14 GMT )
Նոյեմբեր 23, 2023 10:15 Asia/Tehran
  • Դիմադրության առաջնորդները Բեյրութում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետ

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի, արաբա-իսլամական հարաբերությունների պատասխանատուի և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը քննարկել է Պաղեստինի զարգացումները։

Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ,  Ամիր Աբդոլլահյանը, Գազայի վերջին զարգացումների և հրադադարի գործընթացի մասին, մտքեր է փոխանակել Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Նախալեի և արաբա-իսլամական հարաբերությունների պատասխանատու և ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Խալիլ Ալ-Հիաի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարն  ու Դիմադրության առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածի դեմ օկուպանտ Սիոնիստական ռեժիմի պատերազմի վերջին  վիճակը, հրադադարի հաստատման հավանականությունը և ճնշված պաղեստինյան ժողովրդին օգնելու ուղիները։

X սոցիալական ցանցում արած գրառման մեջ անդրադառնալկով հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է. «Այսօր Բեյրութում ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի «Իսլամական ջիհադի» պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ինձ տեղեկացրեցին Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի վերջին զարգացումների, հումանիտար զինադադարի և ապագա հնարավոր սցենարների մասին»:

Նա հավելել է. «Անկասկած, Դիմադրությունը չի կարող կոտրվել: Պետք է դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունները, մարդկանց շրջափակումը և պաղեստինցիների բռնագաղթը»։   

Աբդոլլահյանը գրել է. «Ժամանակն Իսրայելի ռեժիմի օգտին չէ և ժամանակն է  կենտրոնանալ  քաղաքական նախաձեռնությունների և Պաղեստինի անվտանգության և տարածաշրջանային հավաքական անվտանգության վրա»:

Դիմելով ամերիկյան պետական գործիչներին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Սպիտակ տունը պետք է  վերանայի Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի պայքարի 75-ամյա պատմությունը և գործի իրատեսորեն: Օկուպացիան տեղ չունի ժամանակակից աշխարհում»: