Ամիր Աբդուլլահյանը հանդիպել և խորհրդակցել է Կատարի արտաքին գործերի նախարարի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Դոհայում Կատարի ԱԳ նախարարի հետ խորհրդակցել է Գազայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այսօր (հինգշաբթի) իր տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա, և հանդիպել ու զրուցել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։
Ըստ Nournews լրատվական կայքի՝ այս հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադառնալով 4-օրյա հրադադարի հաստատման և գերիների փոխանակմանը, ընդգծել է արաբական և իսլամական երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի ճնշված ժողովրդի սպանությանը վերջ տալու համար։
Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանը Կատարի արտգործնախարարն անդրադառնալով երկու երկրների միջև խորհրդակցությունների կարևորությանը՝ օկուպացված տարածքներում տիրող ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար, շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Գազայի պատերազմին վերջ տալու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար։ Նա ասել է,-«Պաղեստինի հարցը վերաբերում է իսլամական աշխարհին և պետք է շարունակել ջանքեր գործադրել մշտական հրադադար հաստատելու , Գազայի հատվածի պաշարումը վերացնելու և նրա բնակչությանը բժշկական և պարենային օգնություն ուղարկելու համար»: