Իրանի առաջարկը Եվրոպային՝ Գազայում կանանց նկատմամբ բռնության հարցով հանդիպում անցկացնելու վերաբերյալ
Սոցիալական իրավունքների և ազատությունների հետապնդման հարցերով Իրանի նախագահի օգնականը Թեհրանում եվրոպացի դեսպաններին ուղղված նամակում առաջարկել է հանդիպում կազմակերպել Գազայում կանանց նկատմամբ բռնության իրավական մասշտաբները քննարկելու նպատակով։
Իր հղած նամակում մատնանշելով, որ Կանանց նկատմամբ բռնության արգելման միջազգային օրվա (նոյեմբերի 25-ին) հետ միաժամանակ աշխարհն ականատես է լինում Գազայի կանանց դեմ պատմության մեջ եղած ամենադաժան հանցագործություններին, Սաքինե Սադաթ Փադը գրել է.- Բռնի արտագաղթը, լիակատար պաշարումը, կոտորած,երեխաներից մայրերի բաժանումը, երեխաների սպանությունը մոր աչքի առաջ, խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը, ռասայական խտրականությունն ու ցեղասպանությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի կանանց նկատմամբ կատարված հանցագործությունների ընդամենը մի մասն են։
Նամակն ուղղված է Իրանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ռումինիայի և Իսպանիայի դեսպաններին։