Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i209926-Իրանի_դեսպանը_հանդիպել_է_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_հարաբերությունների_կարգավորման_հարցով_Ռուսաստանի_հատուկ_ներկայացուցչի_հետ
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Իգոր Խովաևի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2023 14:29 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Իգոր Խովաևի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս հարցի կապակցությամբ վերջին զարգացումները և մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և հավաքական նախաձեռնությունների առաջխաղացման շուրջ։

Ընդգծելով վստահության ամրապնդմանն ու տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանն ուղղված Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շրջանակներում, Իրանի դեսպանն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։