Նոյեմբեր 30, 2023 16:25 Asia/Tehran
  • Իսլամական երկրները պետք է շարունակեն ջանքերը Գազայի հատվածում հանցագործությունները դադարեցնելու համար.Իրանի արտգործնախարար

Իրանի ԱԳ նախարարն ասել է. -«Իսլամական երկրները պետք է շարունակեն ջանքերը՝ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները լիովին դադարեցնելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու լայն ուղիներ բացելու համար»։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Արաբական Միացյալ Էմիրությունների  ԱԳ նախարար Շեյխ Աբդոլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի հաստատմանը,  նշել է. «Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդը արդյունավետ բանաձև ընդունելով՝ կարողանա կատարել իրպարտականությունները Պաղեստինի ժողովրդի հանդեպ»։
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարը ևս լուսաբանելով տարածաշրջանային և միջազգային շրջանակներում այս երկրի կատարած քայլերը Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ, ասել է, որ իր երկիրը կանի հնարավորը հրադադարը շարունակելու և ավելի մեծ քանակությամբ  մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու համար։

Շեյխ Աբդոլլահ բին Զայեդ Ալ Նահյանը զեկույց ներկայացնելով  Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP 28) անցկացմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների կատարած վերջին քայլերի վերաբերյալ, Իրանի ԱԳ նախարարին տեղեկացրել է այս համաժողովրի անցկացման համար  իր երկրի վերջին միջոցառումների մասին։

Շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP 28)  մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին  հրավիրելու համար՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. -«ՄԱԿ-ի կողմից և ԱՄԷ-ի նախագահությամբ Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP 28) անցկացումը հասկանալի է, սակայն  հաշվի առնելով Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ռազմական հանցագործությունները և իրականացրած ցեղասպանությունը, Իսրայելի օկուպանտ  ռեժիմի պաշտոնյաների ներկայությունն այս գագաթնաժողովում լրջորեն խորհելու տեղիք է տալիս»։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։Այս կապակցությամբ Jerusalem Post թերթը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսահակ Հերցոգը մտադիր է օգտվել Դուբայի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունից և բարձր մակարդակի դիվանագիտական ​​հանդիպումներից բացի, ամրապնդել Իսրայելի դիրքերը և ենթահող ստեղծել իսրայելցի  գերիների ազատ արձակման համար։

COP28-ը Միավորված ազգերի կազմակերպության 28-րդ ամենամյա կլիմայական գագաթնաժողովն է, որտեղ կառավարությունները քննարկում են կլիմայական հետագա փոփոխությունները սահմանափակելու  եղանակները՝  կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները համաձայնեցնելու  նպատակով։

Պիտակ