Իրանի արտգործնախարար. Իսրայելի բռնազավթումը հարցականի տակ է դրել միջազգային համակարգի հեղինակությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Գազայի հատվածի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոտնձգության ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների իրավական հիմքերն ինչպես նաև միջազգային համակարգերի հեղինակությունը հարցականի տակ դրվեցին»:
Նշելով, որ հոկտեմբերի 7-ի իրադարձությունները վակուումում տեղի չեն ունեցել, նա հավելել է. «Միևնույն ժամանակ, դա բռնազավթիչ ռեժիմի դեմ պայքարելու՝ պաղեստինցիների օրինական իրավունքն է, իսկ ագրեսիայի մեկնարկային կետը վերադառնում է 1948 թվական՝ Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի սկիզբ»:
Նա հավելել է. ««Ցեղասպանության արգելման մասին» 1948 թվականի կոնվենցիայի համաձայն՝ Միացյալ Նահանգները և Եվրոպական Եռյակը պարտավորվել են կանխել նոր ցեղասպանությունները, մինչդեռ Գազայի հակամարտության ժամանակ իրենք են դարձել հանցագործությունը նպաստող տարրերից մեկը, ավելի ճիշտ՝ հանցագործության մեղսակիցներ»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Քաղաքականացումը և երկակի ստանդարտները պատուհասել են միջազգային կարգավորող ինստիտուտներին: Ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինայի պատերազմից հետո հիմնականում եվրոպական 34 երկրներ Արդարադատության միջազգային դատարան են դիմել որպես երրորդ կողմ՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» գործում, բայց նրանք բոլորն էլ մահացու լռություն են պահպանել օկուպանտ ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ»: