Սիրիայում խորհրդատվական առաքելություն իրականացնելիս Իսլամական հեղափոխության երկու պահապանների նահատակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i210138-Սիրիայում_խորհրդատվական_առաքելություն_իրականացնելիս_Իսլամական_հեղափոխության_երկու_պահապանների_նահատակությունը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է,որ Սիրիայի իսլամական դիմադրության ճակատում խորհրդատվական առաքելություն իրականացնելիս սիոնիստանական օկուպանտ ռեժիմի դահիճների կողմից սպանվել են իսլամական հեղափոխության երկու պահապաններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 14:42 Asia/Tehran
  • Սիրիայում խորհրդատվական առաքելություն իրականացնելիս Իսլամական հեղափոխության երկու պահապանների նահատակությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է,որ Սիրիայի իսլամական դիմադրության ճակատում խորհրդատվական առաքելություն իրականացնելիս սիոնիստանական օկուպանտ ռեժիմի դահիճների կողմից սպանվել են իսլամական հեղափոխության երկու պահապաններ։

Շաբաթ օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հայտարարություն,որում նշել է,-«Մի իրավիճակում, երբ աշխարհը ականատես է Գազայի դեմ ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների բացահայտ աջակցության ներքո Սիոնիստական ​​ կեղծ և մանկասպան  ռեժիմի համատարած և դաժան հանցագործությունների շարունակությանը և հազարավոր ճնշված պաղեստինցիների, հատկապես կանանց  ու  երեխաների  նահատակությանը այս անհավասար ու դաժան պատերազմում, Իսլամական հեղափոխության քաջարի պահապաններ՝ Մոհամմադ Ալի Աթայի Շուրչեն և Փանահ Թաղիզադեն  Սիրիայի իսլամական դիմադրության ճակատում   խորհրդատվական առաքելություն իրականացնելիս սպանվել են սիոնիստանական օկուպանտ ռեժիմի դահիճների կողմից։ 

Իրանցի խորհրդատու ուժերը Սիրիայում ներկա են այդ երկրի կառավարության խնդրանքով և պաշտոնական հրավերով՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու և  սիրիական զինված ուժերին ահաբեկչության , հատկապես ԻԼԻՊ  ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգնելու համար: