Դեկտեմբեր 04, 2023 16:25 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է,-«Գերիշխանական համակարգին դիմակայելը և Պաղեստինի ժողովրդի արդար իրավունքները պաշտպանելը բոլոր անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի և Կուբայի ընդհանրություններից են,որոնք հիմնված են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վրա»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  երկուշաբթի  օրը Իրանի Իսլամական Հանրապետության և Կուբայի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը ասել է,-.«22 տարի անց  Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի  Իրան կատարած այցը շրջադարձային կետ է երկու կողմերի հարաբերություններում»։

Այնուհետև անդրադառնալով պատվաստանյութերի, այդ թվում՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ոլորտում Իրանի և Կուբայի միջև արդյունավետ համագործակցությանը, և գիտության  ու  տեխնոլոգիաների ոլորտում այս երկու երկների առաջընթացին,Ռայիսին ասել է,-«Կենսաբանությունը և նատնոտեխնոլոգիան Թեհրանի և Հավանայի միջև փոխգործակցության ու համագործակցության հարմար  ոլորտներ են»։ 

Իրանի և Կուբայի նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ երկուշաբթի, ստորագրել են համագործակցության 7 փաստաթուղթ,  հուշագիր և համատեղ հայտարարություն։

Ռայիսին իր կուբացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է.-«Գերիշխանական համակարգի նկատմամբ դիմադրությունը ընդհանուր հատկանիշ է, որը երկու երկրներին ենթարկել է ԱՄՆ պատժամիջոցներին։ Այն, ինչ կարող է չեզոքացնել պատժամիջոցները, երկու երկրների կարողությունների փոխանակումն է»։

Անդրադառնալով այն փաստին, որ և՛ Իրանը, և՛ Կուբան ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվել մաքսիմալիստական պահանջներին դիմակայելու համար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Ամերիկացիները և գերիշխող համակարգը կարծում են, որ կարող են պատժամիջոցներով  նահանջ պարտադրել այն ժողովուրդներին որոնք վճրակամորեն դիմակայում են գերիշխանական համակարգի մաքսիմալիստական պահանջներին»։ 

Ռայիսին Գազայի հատվածում  Սիոնիստական օկուպանտ  ​​ռեժիմի հանցագործությունները համարելով ներկայիս միջազգային համակարգի անարդյունավետության և անարդարության նշան ընդգծել է,- «Ռասիզմի ոգով Սիոնիստական ​​ռեժիմը Պաղեստինում  ցեղասպանության է ենթարկում անմեղ մարդկանց և մարդկության դեմ հանցագործություն է կատարում,   հրի ու սրի մատնելով  կանանց ու երեխաների»։ 

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներն ու հակաիրանական գործողությունները, ինչպես նաև խստորեն քննադատելով միջազգային կազմակերպությունների պասիվությունն ու անգործությունը սիոնիստների ցեղասպանության հարցում, ընդգծել է  Գազայի հատվածում  անհապաղ զինադադար  հաստատելու, պաղեստինցիների իրավունքներն ապահովելու և  Պաղեստինյան անկախ  պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։ 

Պիտակ