Աբդոլլահյանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում
https://parstoday.ir/hy/news/iran-i210272-Աբդոլլահյանը_կոչ_է_արել_անհապաղ_դադարեցնել_ցեղասպանությունը_Գազայում
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 08:32 Asia/Tehran
  • Աբդոլլահյանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին:

Ամիր Աբդոլլահյանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանելուն պես, որտեղ երեքշաբթի առավոտյան կմասնակցի Կասպից ծովի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Կասպից ծովի ԱԳ նախարարների հետ կքննարկի Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափի ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու ուղիները, մարդասիրական միջանցք բացելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և պաղեստինցիների բռնի գաղթը կանխելու ուղիները։