Ռայիսին ժամանել է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/iran-i210416
Ռուս գործընկերոջ հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում նախագահ Ռայիսիին դիմավորել են ՌԴ փոխվարչապետը եւ փոխարտգործնախարարը։
(last modified 2025-07-12T16:38:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 16:37 Asia/Tehran
  • Ռայիսին ժամանել է Մոսկվա

Ռուս գործընկերոջ հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում նախագահ Ռայիսիին դիմավորել են ՌԴ փոխվարչապետը եւ փոխարտգործնախարարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Մոսկվա։ «Վնուկովո» օդանավակայանում նախագահ Ռայիսիին դիմավորել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

Կրեմլի պալատում  տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսլամական Հանրապետության նախագահի հանդիպումը։ 

Երկկողմանի հարցերի, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի,  հատկապես Պաղեստինի և Գազայի հատվածի զարգացումների քննարկումը նախագահ Ռայիսիի մեկօրյա այցի  օրակարգում ներառված գլխավոր թեման է։ 

Իրանը և Ռուսաստանը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպես  ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարում ունեն ռազմավարական ընդհանուր շահեր, ինչը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։ .