Դեկտեմբեր 08, 2023 16:49 Asia/Tehran
  • Ռայիսի. Թեհրանը և Մոսկվան պնդում են Գազայի հատվածի վրա հարձակումների անհապաղ դադարեցման և շրջափակման վերացման մասին.

ԻԻՀ նախագահն ասել է․-Գազայի ճնշված ժողովրդի դեմ ռմբակոծությունները արագ դադարեցնելու, այս տարածքի շրջափակումը վերացնելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացմանն ուղղված անհապաղ գործողությունները որպես ընդհանրություն ներկայացվեցին և ընդգծվեցին այս բանակցություններում:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Վլադիմիր Պուտինի հրավերով երեկ հինգշաբթի մեկօրյա այցով Մոսկվա է այցելել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր Ռուսաստան մեկօրյա  աշխատանքային այցից հետո վերադարձել է Թեհրան եւ պարզաբանելով իր ուղեւորության արդյունքները, ասել է․-Այս ուղևորության ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն երկու երկրների հիմնախնդիրների շուրջ՝ հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության, տարանցման և Հյուսիս-Հարավ ճանապարհի համագործակցության ոլորտներում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այս ուղեւորության ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների կարեւորագույն թեմաներից նշել է նաեւ Պաղեստինի հարցը եւ հավելել. -Գազայի ճնշված ժողովրդի դեմ ռմբակոծությունները արագ դադարեցնելու, այս տարածքի պաշարման վերացման և Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացմանն ուղղված անհապաղ գործողությունները որպես ընդհանուր կետեր ներկայացվեցին և ընդգծվեցին այս բանակցություններում:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան Դիմադրության խմբերը Գազայի հատվածից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» անսպասելի գործողությունը Ղոդսը բռնազավթող ռեժիմի դիրքերի դեմ, իսկ այդ ռեժիմը վրեժ լուծելու, իր պարտությունը փոխհատուցելու և դիմադրության խմբերի գործողությունները կասեցնելու համար, փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծել է այդ տարածքը։

Վերջին տվյալներով՝ ավելի քան 17 հազար պաղեստինցի է նահատակվել, և ավելի քան 46 հազարը վիրավորվել է։

Պիտակ