Դեկտեմբեր 12, 2023 10:59 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Եվրամիության Նախարարների խորհրդի որոշումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառել իրանցի որոշ անձանց և հաստատությունների դեմ և այն որակել որպես ապակառուցողական գործողություն։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանի Չաֆին  խիստ դատապարտել է երկուշաբթի, դեկտեմբերի 11-ին Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի կողմից վավերացված օրինագիծը՝ Իրանի որոշ անհատների և հաստատությունների դեմ պատժամիջոցների կիրառելու մասին։ Քանանին նշել է, որ որոշումը հիմնված է Ուկրաինայի ճգնաժամին ներգրավվածության կեղծ հայտարարության վրա և ապակառուցողական քայլ է համարվում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ որոշակի քաղաքական նպատակներով որոշ չարամիտ հոսանքների հուսահատ ջանքերը՝ սուտ տեղեկություններ տարածելու և պատժամիջոցների անարդյունավետ մարտավարությանը հավատարիմ մնալու համար, ոչ մի ձեռքբերում չեն ունեցել պատժամիջոցներ կիրառողների համար, այլ մեծացնում են արգելքները Իրանի և Եվամիության հարաբերությունների ճանապարհին։
Քանանին նշել է, որ Եվրամիությունն այն պայմաններում է խոսում միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մասին, երբ իրականում փակել է իր աչքերը միջազգային իրավունքի կարևոր սկզբունքների, ներառյալ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի, Գազայի հատվածում և Հորդանան գետի առևմտյան ափում տեղի ունեցող ցեղասպանության և էթնիկ զտումների վրա և թերանում է ազդեցիկ քայլեր ձեռնարկել Սիոնիստական զավթիչ ռեժիմի հարձակումները դադարեցնելու նպատակով։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը պատերազմին դիմակայելու և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ, անհիմն է որակել Իրանի պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների սահմանումը և նշել է, որ Իրանի իրավունքն է պատասխանել այդ քայլին։

 

Պիտակ