Ժնեւում 3 օր տեւած սեղմ խորհրդակցություններից հետո Իրանի արտգործնախարարը վերադառնում է Թեհրան
Իրանի արտաքին գործերի նախարարը Փախստականների համաշխարհային ֆորումի նիստում ելույթ ունենալուց և միջազգային որոշ պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո Շվեյցարիայի Ժնև քաղաքից ուղևորվել է դեպի Թեհրան։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար «Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը» երեքշաբթի երեկոյան (դեկտեմբերի 12-ին) մեկնեց Ժնև «Մարդու իրավունքների իրավիճակը օկուպացված պաղեստինյան տարածքներում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային մարդասիրական իրավունքները» թեմայով նիստին մասնակցելու և Փախստականների համաշխարհային Ֆորումի երկրորդ նիստում ելույթ ունենալու նպատակով։
Ժնևում Փախստականների համաշխարհային համաժողովի շրջանակներում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ճապոնիայի, Թունիսի, Լիբանանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի արտգործնախարների և Վատիկանի վարչապետի հետ։
Ամիր Աբդոլլահյանը նաև հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ;
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր են փոխանակել Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հինգշաբթի օրը, Ժնև կատարած իր այցի վերջին օրը, Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, Իրաքի Քրդստանի տարածքի ներքին գործերի նախարար Ռեբար Ահմեդ Խալիդի և Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար Օլիվիա Ռուամբայի հետ։