Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կա 11 զոհ
(last modified Fri, 15 Dec 2023 07:05:12 GMT )
Դեկտեմբեր 15, 2023 10:35 Asia/Tehran

Իրանի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ ահաբեկիչները հարձակվել են Սիստան և Բալուչեստան քաղաքի Ռասկ քաղաքի ոստիկանական շտաբի վրա։

Հաղորդվում է, որ ահաբեկչության արդյունքում սպանվել և վիրավորվել են մի խումբ  ահաբեկիչներ: Զոհեր և վիրավորներ կան նաև ոստիկանների շրջանում: 

Սիստան և Բալուչեստան նահանգի փոխնահանգապետը հայտարարել է. «Ռասկի ոստիկանական շտաբի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 11 ոստիկան»։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և նրանց տարածաշրջանային դաշնակիցներն Իսլամական Հանրապետությանը տապալելու նպատակով իրականացրել են բազմաթիվ գործողություններ:

Վերջին տարիներին ամերիկյան պատժամիջոցների և առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումից հետո, Իրանի դեմ անվտանգության ոլորտում առավելագույն ճնշում է գործադրվում Իսրայելի, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի համագործակցությամբ: