Գեներալ Ղաանի. Դիմադրությունը գործել է հստակ ռազմավարությամբ
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը, նահատակ Հոսեյն Փուրջաֆարիի ոգեկոչման արարողության ժամանակ, ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանին նշել է, որ Տարածաշրջանի Դիմադրության խմբերից յուրաքանչյուրն ունի իր անկախ կառույցը, հավելելով. «Դիմադրության խմբերը քայլ առ քայլ աճեցին, և այսօր դրանցից յուրաքանչյուրը տարածաշրջանային մակարդակով անկախ կառույց է»:
Գեներալ Ղաանին հավելել է. «Պաղեստինյան Դիմադրությունը նույնպես գործել է սեփական ռազմավարությամբ: Եվ առաջին անգամ հենց այդ ռազմավարության հիմամբ պատասխանել է Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ գործած լայնածավալ հանցագործություններին:
Եվ որքան գեղեցիկ է արել դա»: Դիմելով Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, գեներալ Ղաանին ասել է. «Դուք սպանեցիք Ռազի Մուսավիին, որովհետև Գազայի մարտադաշտում ոչ մի բանի չկարողացաք հասնել և Իրանը չի ներքաշվի ձեր ծրագրերի մեջ: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն այս պատերազմում: Նրանց արվեստը միայն անմեղ կանանց ու երեխաներին սպանելն է»։
Դիմելով ամերիկացիներին, Ղաանին ասել է. «Եթե դուք շարունակեք Իրաքում ձեր անտրամաբանական գործողությունները, Դիմադրությունը մի կողմ կդնի իր նկատառումները և կպատասխանի ձեզ»: