Ամանորյա հաղորդում՝ ԻԻՀ Ձայնի Հայերեն ռադիոժամի եթերում
https://parstoday.ir/hy/news/iran-i211610-Ամանորյա_հաղորդում_ԻԻՀ_Ձայնի_Հայերեն_ռադիոժամի_եթերում
Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների «Սահաբ» ցանցի Հայերեն Ռադիոժամը, որպես աուդիո մեդիայի և վիրտուալ տարածքի տեղեկատվության ոլորտում Իրանահայ համայնքի լրատվամիջոց, ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Դեկտեմբեր 30, 2023 14:17 Asia/Tehran
  • Ամանորյա հաղորդում՝ ԻԻՀ  Ձայնի Հայերեն ռադիոժամի եթերում

Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների «Սահաբ» ցանցի Հայերեն Ռադիոժամը, որպես աուդիո մեդիայի և վիրտուալ տարածքի տեղեկատվության ոլորտում Իրանահայ համայնքի լրատվամիջոց, ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։

Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է կիրակի դեկտեմբերի 31-ին (Իրանական դեյ ամսի 10-ին) Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։

Ամանորյա  հատուկ  հաղորդումը, որը  կշարունակվի   մինչև երկուշաբթի առավոտյան   ժամը 00:50-ն, հոգևոր և հաճելի մթնոլորտ կապահովի իրանահայերի, ինչպես նաև Հայաստանի  և ողջ աշխարհի հայ ռադիոլսողների համար:

Հայերեն Ռադիոժամի աշխատակիցները,  հաղորդավարները և լրագրողներն Ամանորի և Ս․ Ծննդյան տոներին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ունկնդիրների հետ միասին կդիմավորեն 2024 թվականը։  Նրանք հաղորդման ընթացքում կպատմեն այս տոներին վերաբերող ավանդույթների ու  արժեքների մասին։ Տարեմուտի գիշերը Հայերեն Ռադիոժամը եթեր կհեռարձակի տոնական օրերին համահունչ բանաստեղծություններ, երգեր,իրանցի և հայաստանցի ունկնդիրների  շնորհավորական ուղերձները,   և ժամանցային այլ նյութեր, ապահովելով իր ունկնդիրների հոգևոր ու տոնական բարձր տրամադրությունը։

Ամանորյա թողարկման ընթացքում կանդրադառնանք 2023 թվականի կարևորագույն իրադարձություններին, ինչպես նաև  աշխարհի տարբեր երկրներում Ամանորը նշելու սովորույթներին  ու ծեսերին և կներկայացնենք ձմեռն ու  աստվածային բարիքները նկարագրող բանաստեղծություններ ու երգեր։ 

Ամանորյա հաղորդման մաս են կազմելու նաև ուսուցողական ու խրատական թեմաներով ռադիոբեմադրություններ։ Տարեմուտին կհեռարձակվի  Տերունական աղոթքը։

«Ռադիոպատկեր» (Radio view) արտասահմանյան հեռուստաալիքը հասանելի է Թեհրան նահանգի ունկնդիրներին, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում մեր ռադիոլսողները ամանորյա  հաղորդումը կարող են ունկնդրել Հայերեն Ռադիոժամի Թելեգրամ ալիքի ուղիղ հեռարձակման  (https://t.me/parstoday_arm) և ռադիոժամի կայքի միջոցով,որի հասցեն է՝ Parstoday.ir/hy

Հարգարժան ունկնդիրներ, ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի  (021)22013761 հեռախոսահամարը և  [email protected]  Էլեկտրոնային  հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրություններին, առաջարկներին  և քննադատություններին։