Տեր Սարգիս Եպիսկոպոս Դավթյան․ Իրանահայերը դատապարտում են Իսրայելի սատանայական քաղաքականությունները
Իրանի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Սարգիս եպս. Դավթյանն ասել է․- Իրանում հայերն ունեն սոցիալական եւ կրոնական ազատություն, ինչը բարձր ենք գնահատում։ Սրբազան Հայրն ընդգծեց, որ իրանահայերը դատապարտում են Իսրայելի սատանայական քաղաքականությունները։
Կիրակի օրը, Նոր տարվա սեմին, Իրանի Մազանդարան հյուսիսային նահանգի նահանգապետ՝ Սեյեդ Մահմուդ Հոսեյնիփուրի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Սարգիս եպս. Դավթյանն ասել է․- Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի բարեհաճության շնորհիվ, Իրանում հայերն ապրում են խաղաղ և վայելում են կրոնական ու սոցիալական ազատությունները։
Սրբազան հայրը նշել է, որ իսլամը խաղաղության կրոն է, եւ այս մասին ասել է իսլամի մարգարեն և նրա Սուրբ գիրքը։
Իրանահայերն Իրանի քաղաքացիների էթնիկ խումբ են, ովքեր ապրում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Շիրազում, Ռաշտում, Բանդար Անզալիում, Արաքում եւ Իրանի այլ քաղաքներում:
Իրանում հայերի լավ փոխհարաբերությունները մուսուլմանների հետ միշտ էլ օրինակելի են եղել, և մայրաքաղաքի ու Իրանի այլ քաղաքների որոշ թաղամասեր հայտնի են որպես հայկական թաղամասեր:
Իրանում հայերը նշանակալի ներկայություն են ունեցել ութամյա սրբազան պաշտպանության ճակատներում և տվել են բազմաթիվ նահատակներ՝ այս հին հարաբերությունն ավելի ամրապնելու համար։
Իրանահայերն ակտիվ են տարբեր ոլորտներում և պատիվ են բերել Իրանին։
Կիրակի օրը կայացած հանդիպմանը, դատապարտելով Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, Սրբազան Դավթյանն ասել է․- Իրանահայերը դատապարտում են Իսրայելի սատանայական քաղաքականությունները։
Իրանի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդն ասել է․- Հանուն խաղաղության Իրանը նվիրել է իր լավագույն սիրելիներին, ինչպիսիք են նահատակ Ղասեմ Սոլեյմանին և վերջերս նահատակված Սեյեդ Ռազի Մուսավին: