Պարզվել է Իրանի Քերմանում միջադեպի մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը. Նրանք Տաջիկստանից են
https://parstoday.ir/hy/news/iran-i212126-Պարզվել_է_Իրանի_Քերմանում_միջադեպի_մահապարտ_ահաբեկիչների_ինքնությունը._Նրանք_Տաջիկստանից_են
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պարզվել է Իրանի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը՝ ասելով, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Տաջիկստանից է, ամենայն հավանականությամբ երկրորդը նույնպես Տաջիկստանից է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 14:37 Asia/Tehran

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պարզվել է Իրանի Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը՝ ասելով, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Տաջիկստանից է, ամենայն հավանականությամբ երկրորդը նույնպես Տաջիկստանից է։

Ահմադ Վահիդին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների ձերբակալման մասին ասել է, որ այս միջադեպի հետ կապված որոշ անձինք ձերբակալվել են, միևնույն ժամանակ հայտնաբերվել են դրանց մյուս միջոցները՝ անվտանգության մարմինների կողմից։

Նշելով, որ ահաբեկչական խմբավորումների և մեր թշնամիների ջանքերը ահռելի են՝ ՆԳ նախարարը պարզաբանել է. «Մեր վերաբերմունքը նրանց հանդեպ հուժկու է եղել, իսկ անվտանգության և իրավապահ մարմինները ակտիվ են ու մեծ կարողություններ ունեն»։

Վահիդին հավելել է. «Այս մարդկանց զգալի մասը ձերբակալվել է, նրանց թաքստոցները հայտնաբերվել ու հսկողության տակ են առնվել, և այդ գործընթացը շարունակական է»։