Գազայի հատվածում նահատակվել է 117 լրագրող
https://parstoday.ir/hy/news/iran-i212208-Գազայի_հատվածում_նահատակվել_է_117_լրագրող
Գազայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, հոկտեմբերի 7-ից մինչ օրս Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ նահատակվել է 117 լրագրող:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 12, 2024 07:49 Asia/Tehran
  • Գազայի հատվածում նահատակվել է 117 լրագրող

Գազայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, հոկտեմբերի 7-ից մինչ օրս Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ նահատակվել է 117 լրագրող:

ԻՌՆԱ-ն, վկայակոչելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը, հաղորդում է, որ հայտարարության մեջ ասված է. «Գազայի դեմ պատերազմի սկզբից Սիոնիստական բանակը միտումնավոր թիրախավորել է պաղեստինցի լրագրողներին՝ նպատակ ունենալով կանխել Գազայում իրականացված հանցագործությունների լուսաբանումը»:

Հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ժամանակ նահատակված պաղեստինցի լրագրողների թիվն ավելին է, քան 2021 և 2022 թվականներին ամբողջ աշխարհում նահատակված լրագրողների թիվը։

2021 և 2022 թվականներին հրապարակված վիճակագրության համաձայն՝ այդ ժամանակահատվածում աշխարհում սպանվել է 109 լրագրող: Իսկ վերջին 100 օրվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է 117 լրագրող։