Հունվար 12, 2024 18:11 Asia/Tehran
  • Գազայի զարգացումները՝ Ամիր Աբդոլլահյանի զրույցի առանցքը Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և Գազայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ֆեյսալ բին Ֆարհանը հինգշաբթի երեկոյան քննարկել են երկկողմ հարաբերությունների ոլորտում երկու երկրներին հետաքրքրող որոշ հարցեր և Պաղեստինի վերջին զարգացումները։

Նշելով, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, Ամիր Աբդոլլահյանը մատնանշեց Սաուդյան Արաբիայի գործողությունը իսլամական և արաբական երկրների ղեկավարների հանդիպման անցկացման հարցում՝ նպատակ ունենալով դադարեցնել պատերազմը Գազայում և մարդասիրական օգնություն ուղարկել այս տարածաշրջան և ասաց․- Մենք աջակցում ենք Հարավաֆրիկյան հանրապետության գործողությունները Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Արդարադատության միջազգային դատարանում բողոք ներկայացնելու հարցում:

Ամիր Աբդոլլահյանը մատնանշեց Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակվելը և ասաց․- Ամերիկան ​​շուրջ հարյուր օր է խոսում է պատերազմի չզարգանալու մասին, սակայն գործնականում ոչ մի լրջություն չի ցուցաբերում Գազայում պատերազմն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար։

Ամիր Աբդոլլահյանը նորվեգացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով Նորվեգիայի կառավարությանն ու ժողովրդին Ամանորի առթիվ, ասաց, որ Թեհրանի և Օսլոյի միջև խորհրդակցությունների շարունակությունը հանգեցրել է հարաբերությունների ընդլայնմանը երկուստեք հետաքրքրող հարթություններում, և դատապարտելով Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները՝ Ամիր Աբդոլլահյանը բարձր գնահատեց Հարավաֆրիկյան հանրապետության գործողությունը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ բողոք ներկայացնելու հարցում և ասաց.-Անհրաժեշտ է դադարեցնել ցեղասպանությունը Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ և անհապաղ դադարեցնել մարդկային շրջափակումը։

Դատապարտելով Իրանի հարավում գտնվող Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները և ցավակցություն հայտնելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Նորվեգիայի արտգործնախարարն ընդգծել է.- Երկու երկրների հարաբերությունների զարգացումը մշտապես հետաքրքրում է Օսլոյին։

Նորվեգիայի ԱԳ նախարարը նաև կարևորել է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների դադարեցումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից և ողջունել Իրանի կառուցողական դերը տարածաշրջանում՝ լարվածությունը նվազեցնելու համար։

Պիտակ