Իրանում տեղի է ունեցել շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր ռադիոդեղամիջոցը:
Սննդամթերքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտում գիտելիքահենք արտադրանքի երկրորդ ցուցահանդեսում Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահիի և գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության գծով Իրանի փոխնախագահ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադիի ներկայությամբ տեղի ունեցավ Փարս իզոտոպ ընկերությունում արտադրված PARS-TECTO-PSMA ֆիրմային անվամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ռադիոդեղամիջոցի շնորհանդեսը։
Հարկ է նշել, որ Իրանում արտադրվող ախտորոշման և բուժման ռադիոդեղամիջոցների լավ որակի և բարձր չափանիշների շնորհիվ, բացի հարևան երկրներից, այդ ռադիոդեղամիջոցները պահանջված են նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրներում, որոնց արտահանումն այս երկրներ ներառված է օրակարգում։